Գլուխ 5 · ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 34.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվող խորհրդատվությունը
Հոդված 34.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին տրվող խորհրդատվությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի հակակոռուպցիոն կոմիտեի բարեվարքության հարցերով կազմակերպչից ստանալու «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգին առնչվող խորհրդատվություն:
2. Խորհրդատվության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման և այլ անձանց փոխանցման ենթակա չէ:
(34.2-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-243-Ն)
(26.06.23 ՀՕ-243-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)