Գլուխ 2 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 18
Հոդված 18.
Ծննդի պետական գրանցման ժամանակ երեխայի անվան, հայրանվան և ազգանվան գրառումը
1. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:
2. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:
3. Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի ազգանունը գրառվում է նրա ծնողների ազգանվամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:
4. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)
5. Երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունները լրացվում են մոր ցուցումով:
(18-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն)