Գլուխ 10 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
Հոդված 74.1. Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման դիմումը
Հոդված 74.1. Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման դիմումը
1. Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման համար քաղաքացին իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին գրավոր դիմում է ներկայացնում, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.
ա) անունը, ազգանունը (տոհմական ազգանունը), հայրանունը.
բ) ծննդյան ժամանակը և վայրը, ազգությունը.
գ) ընտանեկան դրությունը, անչափահաս և չափահաս երեխաների մասին.
դ) ծնողների, եղբայրների և քույրերի մասին.
ե) աշխատանքի (ուսման) վայրը և զբաղեցրած պաշտոնը դիմում տալու օրվա դրությամբ.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
(74.1-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)