Գլուխ 2 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 23
Հոդված 23.
Ծննդյան վկայականը
Ծննդյան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` ազգությունը, հանրային ծառայությունների համարանիշը․
բ) ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը.
գ) ծննդի ակտի գրառման ժամանակը և համարը.
դ) ծննդի պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ե) ծննդյան վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:
(23-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն, 06.03.20 ՀՕ-103-Ն, խմբ. 16.07.20 ՀՕ-393-Ն)