Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 54

գործել է մինչև 2021-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 54.

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումը

1. Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի (հոգաբարձուի), որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաև չափահաս երեխայի գրավոր դիմումների հիման վրա: Հայրության որոշման պետական գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը): 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք կարող են սահմանված կարգով լիազորել այլ անձանց՝ դիմելու հայրության որոշման պետական գրանցման համար:

3. Երեխայի հոր մասին տվյալները հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։