Գլուխ 6 · ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 49
Հոդված 49.
Հայրության որոշման պետական գրանցման վայրը
Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ նաև հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:
(49-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-128-Ն)
(49-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 19-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)