Հոդված 38
Հոդված 38.
Ամուսնալուծության վկայականը
1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (ամուսնալուծությունից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտի գրառմանը համապատասխան.
բ) ամուսնության դադարման ժամանակը.
գ) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը և համարը.
դ) ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ե) այն անձի անունը, հայրանունը և ազգանունը, որին տրվում է ամուսնալուծության վկայականը.
զ) ամուսնալուծության վկայական տալու ժամանակը:
2. ՔԿԱԳ մարմինը ամուսնալուծության վկայականը տալիս է ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրին:
(38-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 16-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)