Հոդված 8
Հոդված 8.
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը
1. Քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական: Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:
2. (մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-181-Ն)
3. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտով պատրաստվում են տպագրական եղանակով և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր: Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականներից յուրաքանչյուրն ունի իր սերիան և համարը:
4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականները ՔԿԱԳ տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` նախարարի սահմանած կարգով:
6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականները ոչնչացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով, որի լիազորությունները, ինչպես նաև վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(8-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն)
(8-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)