Գլուխ 8 · ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 64
Հոդված 64.
Մահվան պետական գրանցման հիմքերը
Մահվան պետական գրանցման հիմքերն են՝
ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.
բ) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
(64-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 23-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)