Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2019-09-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ (ԱԿՏԱՅԻՆ ԳՐՔԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 76

գործել է մինչև 2019-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 76.

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների (ակտային գրքերի) պահպանման վայրը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են տվյալ ակտերի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվում:

3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը երեսուն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում:

4. ՔԿԱԳ մարմնում պահպանվում են նաև պետական գրանցման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

(76-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։