Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-09-01-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-12-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7

գործել է մինչև 2019-12-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Քաղաքացիական կացության ակտի գրառումը

1. Քաղաքացիական կացության ակտի գրառում կատարելու համար պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք հիմք են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման համար, և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ։

2. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինները և ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, և թարգմանվեն հայերեն։ Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

3. ՔԿԱԳ մարմնում քաղաքացիական կացության ակտերի գրառումը և գործավարությունը կատարվում է հայերեն:

4. (մասն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-181-Ն)

5. Քաղաքացիական կացության ակտի գրառումը կատարվում է երկու նույնական օրինակով։

6. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ յուրաքանչյուր գրառում ստորագրվում է կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի ու ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ գրառումը ենթակա չէ տրամադրման, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

7. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները (քաղաքացիական կացության ակտերի գրառումների յուրաքանչյուր տեսակն առանձին), որոնք կազմվել են մեկ տարվա ընթացքում, ժամանակագրական կարգով հավաքվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանում (ակտային գրքում): Նույն կարգով հավաքվում են նաև քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակները:

8. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(7-րդ հոդվածը փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն, խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։