Գլուխ 8 · ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 64
Հոդված 64.
Մահվան պետական գրանցման հիմքերը
Մահվան պետական գրանցման հիմքերն են՝
ա) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.
բ) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մահացած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահը:
(64-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)