Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-09-01-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 38

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 38.

Ամուսնալուծության վկայականը

1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը (ամուսնալուծությունից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտի գրառմանը համապատասխան.

բ) ամուսնության դադարման ժամանակը.

գ) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը և համարը.

դ) ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).

ե) այն անձի անունը, հայրանունը և ազգանունը, որին տրվում է ամուսնալուծության վկայականը.

զ) ամուսնալուծության վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:

2. ՔԿԱԳ մարմինը ամուսնալուծության վկայականը տալիս է ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրին:

(38-րդ հոդվածը լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։