Գլուխ 5 · ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 43
Հոդված 43.
Որդեգրման վկայականը
Որդեգրման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, մինչև որդեգրվելը և որդեգրումից հետո ծննդյան վայրը և ժամանակը.
բ) որդեգրողների (որդեգրողի) անունը, հայրանունը, ազգանունը, քաղաքացիությունը, ազգությունը (որդեգրողի (ների) ցանկությամբ)՝ որդեգրման ակտի գրառմանը համապատասխան.
գ) որդեգրման ակտի գրառման ժամանակը և համարը.
դ) որդեգրման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ե) որդեգրման վկայական տալու ժամանակը և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը:
(43-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 09.07.19 ՀՕ-137-Ն)