Գլուխ 12 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 79
Հոդված 79.
ՔԿԱԳ մարմինների ղեկավարները
ՔԿԱԳ մարմինների ղեկավարներ օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով կարող են կատարել իրենց վերապահված լիազորությունները։