Գլուխ 8 · ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 68
Հոդված 68.
Մահվան վկայականը
Մահվան վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, ազգությունը, քաղաքացիությունը, մահվան վայրը, ժամանակը և պատճառը՝ մահվան ակտի գրառմանը համապատասխան.
բ) մահվան ակտի գրառման ժամանակը և համարը.
գ) մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
դ) մահվան վկայական տալու ժամանակը:
(68-րդ հոդվածը 09.07.19 ՀՕ-137-Ն օրենքի 26-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.09.2019 թվականին:)