Գլուխ 2 · ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 21
Հոդված 21.
Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը
1. Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է իր դիմումի հիման վրա:
2. (մասն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-64-Ն)
(21-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ. 16.09.10 ՀՕ-122-Ն)