Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 34

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 34.

Փաստաբանների ցուցակը և դրանում ընդգրկվելը

Հասարակության համար փաստաբանական գործունեության մատչելիությունն ապահովելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը վարում և առնվազն տարին երկու անգամ հրապարակում է փաստաբանների ցուցակ:

Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը և ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաև փաստաբանի ցանկությամբ այլ տեղեկատվություն, որը մանրամասն պետք է նշված լինի փաստաբանի դիմումում:

Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից հետո` տասնչորս օրվա ընթացքում, ընդգրկում է նրան փաստաբանների ցուցակում։

Փաստաբանն օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։