Հոդված 38
Հոդված 38.
Արտոնագրի գործողության կասեցումը
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)
Արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը՝
1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում կամ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ իր լիազորությունների ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.
3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր.
4) անցել է պետական ծառայության՝ պետական ծառայության մեջ գտնվելու ժամկետով.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
6) մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, որը կապված է նրա փաստաբանական գործունեության հետ:
Արտոնագրի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու դեպքում փաստաբանների պալատի խորհուրդը կարող է կասեցնել տվյալ փաստաբանի արտոնագրի գործողությունը։
Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման։
Արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը։
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի նախագահին։
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր։
Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
(մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)
(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն)