Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը
Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը
Կազմակերպությունների և հասարակական միավորումների անվանումներում «փաստաբան», «փաստաբանների պալատ», «փաստաբանների կոլեգիա», «փաստաբանների միություն» հասկացությունները, դրանց բոլոր հոլովաձևերը կամ օտարալեզու իմաստային թարգմանությունները ներառող բառակապակցությունների օգտագործումը համաձայնեցվում է փաստաբանների պալատի խորհրդի հետ։