Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց։

Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։

Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նախատեսված դեպքերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և հետևյալ դեպքերում.

1) ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով.

2) խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:

Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է փաստաբանների պալատը պետության հաշվին` սույն օրենքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաև փաստաբանի նախաձեռնությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։