Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 40.

Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

Կարգապահական խախտման համար մեղավոր ճանաչված փաստաբանի նկատմամբ կարող է նշանակվել հետևյալ կարգապահական տույժերից մեկը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) տուգանք։

Տուգանքի չափերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։ Տուգանքը վճարվում է փաստաբանների պալատին։

Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում կարգապահական խախտում կատարողի անձը, արարքի ծանրությունը և կրկնակիությունը, առաջացած հետևանքները և պատճառված վնասի չափը։

Կարգապահական տույժի նշանակումը փաստաբանը կարող է բողոքարկել դատական կարգով` տույժի նշանակման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

Կարգապահական տույժն ուժի մեջ է նկատողության դեպքում կարգապահական տույժ նշանակելու մասին որոշում ընդունելու պահից` երեք ամիս ժամկետով, խիստ նկատողության դեպքում՝ վեց ամիս ժամկետով, տուգանքի դեպքում` ինն ամիս ժամկետով։ Կարգապահական տույժերի ուժի մեջ լինելու համար սահմանված ժամկետները լրանալու դեպքում փաստաբանը համարվում է տույժ չունեցող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։