Հոդված 11
Հոդված 11
Տեղեկացումը
1. Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնին ծանուցում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելու նպատակով ընդունված՝ դատապարտյալի նկատմամբ ներման ակտ կամ համաներման ակտ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մասին:
2. Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա տեղեկացնում է պատժի կատարումը փոխանցելուց հետո դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կիրառելու ընթացքի մասին:
3. Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է, Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են բոլոր այն հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել Պատիժը կատարող պետության իրավասու մարմնի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումն ապահովելու վրա: Այդ նպատակներով նրանք միմյանց ուղարկում են անձին առնչվող այն գործով համապատասխան որոշումների պատճենները, որի շրջանակներում փոխանցվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումը:
4. Դատապարտյալի կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կիրառվելուց հետո Պատիժը կատարող պետության իրավասու մարմինը Պատիժը նշանակող պետության իրավասու մարմին է ուղարկում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կիրառումն ավարտելու մասին ծանուցում: