Հոդված 21
Հոդված 21
Կոնվենցիայից դուրս գալը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն կոնվենցիայից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով: Այդ Պայմանավորվող կողմի համար կոնվենցիան ուժը կորցնում է դուրս գալու մասին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 90 օրը լրանալուց հետո:
Պայմանավորվող կողմի համար սույն կոնվենցիայի գործողության դադարումը չի խոչընդոտում այն դատապարտյալների նկատմամբ պատժի կատարումը շարունակելը, որոնց նկատմամբ սույն կոնվենցիան կիրառվել է մինչև համապատասխան Պայմանավորվող կողմի համար դրա գործողությունը դադարելու օրը:
Կատարված է Աշխաբադ քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, մեկ բնօրինակից` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենն ուղարկում է սույն կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետություն:
Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`
-------------------------
Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Թուրքմենստանի Կառավարության
կողմից`
---------------------------
Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուկրաինայի Կառավարության
կողմից`
------------------------------
Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`
------------------------------
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայի
Ղազախստանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված «օրինական ներկայացուցիչ» եզրույթը, Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսդրությանը համապատասխան, Ղազախստանի Հանրապետության համար հասկացվելու է որպես «պաշտպան» եզրույթ:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` [ստորագրություն] Կ.ՏՈԿԱԵՎ