Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումները

Սույն կոնվենցիայի նպատակներով ստորև նշված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «Պատիժը կատարող պետություն»` Պայմանավորվող կողմ, որը կատարում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ այդ պատժին դատապարտված իր քաղաքացու նկատմամբ և (կամ) փոխանցված նյութերի հիման վրա կիրառում է քրեաիրավական բնույթի միջոց.

բ) «Պատիժը նշանակող պետություն»` Պայմանավորվող կողմ, որի դատարանի կողմից ընդունվել է դատական որոշում (դատավճիռ)՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելու մասին.

գ) «օրինական ներկայացուցիչ»` անձ, որը, Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, հանդես է գալիս ի պաշտպանություն դատապարտյալի անձնական և գույքային իրավունքների ու օրինական շահերի.

դ) «իրավասու մարմին»` սույն կոնվենցիայի դրույթներն իրագործելու համար Պայմանավորվող կողմի կողմից լիազորված մարմին.

ե) «քրեաիրավական բնույթի միջոցներ»` պայմանական դատապարտում, նշանակված պատժի կրման (կատարման) հետաձգում.

զ) «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ (պատիժ)»` դատարանի կողմից նշանակված ցանկացած պատիժ` բացառությամբ դատապարտյալին հասարակությունից մեկուսացնել նախատեսող պատժի կամ մահապատժի, տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ.

է) «դատապարտյալ»` Պատիժը նշանակող պետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացի, որի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) որի նկատմամբ կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց.

ը) «պատժի կատարման փոխանցում»` Պատիժը նշանակող պետության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարման վերաբերյալ նյութերի ուղարկում Պատիժը կատարող պետություն.

թ) «պատիժը կատարելու համար ընդունում»` Պատիժը կատարող պետության իրավասու մարմնի կողմից դատարանի որոշման (դատավճռի) ստացում և դրա կատարման մասին որոշման կայացում.

ժ) «դատարանի որոշում (դատավճիռ)»` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելու մասին դատարանի որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։