Հոդված 6
Հոդված 6
Պատժի կատարումը փոխանցելու կարգը
1. Պատիժը նշանակող պետության և Պատիժը կատարող պետության դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից պատժի կատարումը փոխանցելու մասին որոշումներ ընդունվելու դեպքում Պատիժը նշանակող պետության և Պատիժը կատարող պետության իրավասու մարմինները համաձայնեցնում են դատապարտյալի անձնական կամ հսկիչ գործի՝ Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի կողմից հաստատված պատճենը կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ փոխանցելու կարգը:
2. Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինը դատապարտյալին տեղեկացնում է ընդունված որոշման մասին: Ընդունված որոշման մասին դատապարտյալին տեղեկացնելու անհնարինության դեպքում Պատիժը նշանակող պետության իրավասու մարմինն այդ մասին հաղորդում է Պատիժը կատարող պետությանը` նշելով պատճառները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկացման դեպքում դատապարտյալին հաղորդվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարումը շարունակելու համար Պատիժը նշանակող պետության տարածքը լքելու և Պատիժը կատարող պետության իրավասու մարմին ժամանելու իր պարտականության մասին՝ Պատիժը նշանակող պետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալին ընդունված որոշման մասին տեղեկացնելու օրվանից ոչ ուշ, քան 45-օրյա ժամկետում:
Եթե դատապարտյալի տեղափոխումը Պատիժը կատարող պետության տարածք կապված է նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի հետ, ապա այդ տեղափոխման ժամկետը երկարաձգվում է մինչև այն պահը, երբ Պատիժը նշանակող պետության կարծիքով դատապարտյալի առողջական վիճակը թույլ է տալիս իրականացնել այդ տեղափոխումը:
4. Պատիժը նշանակող պետությունից Պատիժը կատարող պետություն դատապարտյալի ինքնուրույն տեղափոխման կարգը կարգավորվում է այդ Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ:
5. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում Պատիժը նշանակող պետության տարածքը լքելու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է վտարվել Պատիժը նշանակող պետությունից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում Պատիժը կատարող պետության իրավասու մարմին ներկայանալու պարտականությունը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է ենթարկվել պատասխանատվության` Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
7. Պատիժը նշանակող պետությունից Պատիժը կատարող պետություն մեկնած այն դատապարտյալի բնակության վայրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում, որի առնչությամբ ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին հարցում, Պատիժը կատարող պետությունը պարզում է դատապարտյալի բնակության վայրը և, սույն կոնվենցիային համապատասխան, կայացնում է որոշում՝ պատիժը կատարման համար ընդունելու կամ մերժելու մասին: