Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կիրառման ոլորտը

1. Սույն կոնվենցիայով կարգավորվում են Պատիժը կատարող պետության քաղաքացու նկատմամբ Պատիժը նշանակող պետության դատարանի կողմից նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման մասով Պայմանավորվող կողմերի հարաբերությունները:

2. Սույն կոնվենցիայի դրույթները կիրառվում են դատարանի այն որոշումների (դատավճիռների) նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ, և (կամ) կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ, որոնք օրինական ուժի մեջ են մտել:

3. Սույն կոնվենցիան չի կիրառվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու մասին դատարանի որոշումների, ինչպես նաև այն դատավճիռների կատարման հետ կապված հարցերի նկատմամբ, որոնց համապատասխան՝ որպես պատիժ սահմանվել է տուգանք կամ գույքային բնույթի այլ պատիժ, ինչպես նաև բռնագրավում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։