Հոդված 10
Հոդված 10
Դատարանի որոշման (դատավճռի) վերանայումը, ներումը և համաներումը
1. Դատարանի որոշման (դատավճռի) բողոքարկման կամ վերանայման հարցերով որոշումներ ընդունելու իրավունք ունի միայն Պատիժը նշանակող պետությունը:
2. Այն անձի ներումը և համաներումը, որի նկատմամբ կայացվել է դատարանի որոշման (դատավճռի) ճանաչման և կատարման մասին որոշում, իրականացվում է ինչպես Պատիժը նշանակող պետության, այնպես էլ Պատիժը կատարող պետության կողմից` իրենց օրենսդրությանը համապատասխան:
3. Եթե պատժի կատարումը փոխանցելուց հետո Պատիժը նշանակող պետությունում դատարանի որոշումը (դատավճիռը) փոփոխվել, վերանայվել կամ բեկանվել է քրեական գործի կարճմամբ, ապա այդ մասին որոշման պատճենն անհապաղ կատարման համար ուղարկվում է Պատիժը կատարող պետության իրավասու մարմին:
4. Եթե պատժի կատարումը փոխանցելուց հետո Պատիժը նշանակող պետությունում դատարանի որոշումը (դատավճիռը) փոփոխվել կամ վերանայվել է, և նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ապա այդ մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Պատիժը կատարող պետության իրավասու մարմին:
Պատիժը նշանակող պետությունը և Պատիժը կատարող պետությունը ձեռնարկում են դատարանի նոր որոշման (դատավճռի) կատարումը կազմակերպելու միջոցներ` իրենց օրենսդրությանը և (կամ) միջազգային պարտավորություններին համապատասխան: