Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությամբ դիմելու իրավունքը

1. Ցանկացած դատապարտյալ, որի նկատմամբ կարող է կիրառվել սույն կոնվենցիան, Պատիժը նշանակող պետության կողմից իրազեկվում է սույն կոնվենցիայի բովանդակության, ինչպես նաև պատժի կատարումը փոխանցելու իրավական հետևանքների մասին:

2. Դատապարտյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությամբ դիմել Պատիժը նշանակող պետություն կամ Պատիժը կատարող պետություն:

3. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որի հասցեով ստացվել է պատժի կատարումը փոխանցելու մասին միջնորդությունը, փոխանցման մասին միջնորդությամբ դիմած դատապարտյալին կամ նրա օրինական ներկայացուցչին գրավոր հայտնում է ընդունված (պատժի կատարումը փոխանցելու մասին հարցմամբ դիմելու կամ մերժելու վերաբերյալ) որոշման մասին: Մերժելու վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։