Հոդված 5
Հոդված 5
Հարցման կատարումը մերժելը
1. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցման կատարումը մերժվում է, եթե`
ա) արարքը, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց, զինվորական (ռազմական) ծառայության դեմ ուղղված հանցագործություն է, սակայն ընդհանուր քրեական հանցագործություն չէ` Պատիժը կատարող պետության օրենսդրության համաձայն.
բ) արարքը, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, և (կամ) կիրառվել է քրեաիրավական բնույթի միջոց, Պատիժը կատարող պետությունում հանցագործություն չէ.
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը Պատիժը կատարող պետության տարածքում չեն կարող կատարվել վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով կամ նրա ազգային օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով.
դ) կատարած այն արարքի համար, որի առնչությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց, դատապարտյալը Պատիժը կատարող պետության տարածքում պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ գործը կարճվել է, կամ վերջինս պատժից ազատվել է այդ պետության լիազորված մարմնի կողմից.
ե) դատապարտյալը համաձայնություն չի տվել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կրելու Պատիժը կատարող պետությունում.
զ) դատապարտյալի բնակության վայրը Պատիժը կատարող պետության կողմից չի պարզվել.
է) Պատիժը նշանակող պետությունը գտնում է, որ պատժի կատարման փոխանցումը կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերի:
2. Պատժի կատարումը փոխանցելու մասին հարցման կատարումը կարող է մերժվել, եթե`
ա) հանցագործությունը կապված է հարկային և (կամ) մաքսային օրենսդրության խախտման հետ.
բ) չի հատուցվել դատապարտյալի կատարած հանցագործությամբ պատճառված և դատարանի որոշմամբ (դատավճռով) սահմանված վնասը.
գ) հարցումն ստանալու պահի դրությամբ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի կատարման ժամկետը 6 ամսից պակաս է` բացառությամբ այն պատժի, որի ժամկետը հաշվարկվում է ժամերով.
դ) ազատությունից զրկելու հետ չկապված այն պատժատեսակը, որին անձը դատապարտվել է, և (կամ) քրեաիրավական բնույթի այն միջոցը, որը վերջինիս նկատմամբ կիրառվել է, նախատեսված չեն Պատիժը կատարող պետության ազգային օրենսդրությամբ: