Հոդված 9
Հոդված 9
Պատիժը կատարող պետության համար պատժի կատարումը փոխանցելու հետևանքները
1. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի հետագա կատարումը, այդ թվում` քրեաիրավական բնույթի միջոցի փոփոխումը, պատժի փոխարինումը և պատժի կրումից ազատումը պատժի կատարումը փոխանցելուց հետո իրականացվում են Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
2. Դատապարտյալն իր նկատմամբ նշանակված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը և (կամ) կիրառվող քրեաիրավական բնույթի միջոցը կրում է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշումը (դատավճիռը) ճանաչելու և կատարելու մասին Պատիժը կատարող պետության դատարանի որոշման հիման վրա:
Պատիժը կատարող պետության դատարանը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ելնելով դատարանի որոշումից (դատավճռից), սահմանում է ազատությունից զրկելու հետ չկապված նույնպիսի պատիժ և (կամ) քրեաիրավական բնույթի նույնպիսի միջոց, ինչպիսին նշանակված է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով):
3. Պատիժը կատարող պետության դատարանի կողմից նշանակվող` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը չպետք է լինի ավելի խիստ, քան սահմանված է Պատիժը նշանակող պետության դատարանի որոշմամբ (դատավճռով), իսկ քրեաիրավական բնույթի միջոցը չպետք է վատթարացնի դատապարտյալի վիճակը:
4. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի այն մասը, որը կատարվել է Պատիժը նշանակող պետության տարածքում, հաշվվում է Պատիժը կատարող պետության դատարանի կողմից` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելիս և (կամ) քրեաիրավական բնույթի միջոց կիրառելիս:
5. Եթե Պատիժը կատարող պետության օրենսդրությամբ համապատասխան հանցագործության համար սահմանված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի առավելագույն ժամկետը կամ չափը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը պակաս են դատարանի որոշմամբ (դատավճռով) նշանակվածից (կիրառվածից), ապա Պատիժը կատարող պետության դատարանը սահմանում է այդ պետության օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետը կամ չափը:
6. Եթե Պատիժը կատարող պետության քրեական օրենսդրությամբ նախատեսված չէ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի այնպիսի տեսակ, որը նշանակվել է Պատիժը նշանակող պետությունում, ապա կարող է նշանակվել Պատիժը կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված ավելի մեղմ պատժատեսակ:
7. Եթե դատարանի որոշումը (դատավճիռը) վերաբերում է երկու կամ ավելի արարքների, որոնցից մեկը կամ մի քանիսը հանցագործություն չեն համարվում Պատիժը կատարող պետությունում, ապա Պատիժը կատարող պետության դատարանը սահմանում է, թե ազատությունից զրկելու հետ չկապված պատժի և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցի որ մասն է կիրառվում հանցագործություն համարվող արարքի նկատմամբ:
8. Ազատությունից զրկելու հետ չկապված լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է Պատիժը կատարող պետության դատարանի կողմից, եթե կատարված արարքի համար այդպիսի պատիժ նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ: Լրացուցիչ պատիժը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով:
9. Պատիժը կատարող պետությունը դադարեցնում է դատարանի որոշման (դատավճռի) կատարումը ձեռնարկված միջոցի մասին որոշումը կամ հաղորդումը Պատիժը նշանակող պետությունից ստանալուց անմիջապես հետո, ինչի արդյունքում պատիժը և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցն այլևս ենթակա չեն կատարման:
10. Պատիժը կատարող պետության տարածքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը կրելուց և (կամ) քրեաիրավական բնույթի միջոցը կատարելուց խուսափելու համար դատապարտյալի պատասխանատվությունը վրա է հասնում Պատիժը կատարող պետության օրենսդրությանը համապատասխան: