Հոդված 25. ․ Օրենսգրքի 32-րդ հոդվածում՝
Հոդված 25․ Օրենսգրքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «իսկ քվեարկության ընթացքում՝ նաև» բառերից հետո լրացնել «տեղամասային կենտրոնում և» բառերով․
2) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով․
3) 1-ին մասի 5-րդ կետը «ընտրողների ցուցակների» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորման» բառերով․
4) 3-րդ մասը «ներկայացնելու պահանջներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։