Հոդված 70. ․ Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝
Հոդված 70․ Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասության «28-րդ օրը» բառերը փոխարինել «35-րդ օրը» բառերով․
2) 4-րդ մասի «54 տոկոսը կամ ավելին» բառերը փոխարինել «52 տոկոսը կամ ավելին» բառերով․
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընտրության երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների 52 տոկոսից պակաս մանդատ, ստանում է լրացուցիչ մանդատներ՝ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով։»: