Հոդված 68. ․ Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 68․ Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 96. Մեծամասնության լրացուցիչ մանդատները
1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 52 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որոնց արդյունքով այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս։»: