Հոդված 28. ․ Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝
Հոդված 28․ Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝
1) «տարածքային ընտրական հանձնաժողով» և «տարածքային ընտրական հանձնաժողովներ» բառերը համապատասխան հոլովաձևերով համապատասխանաբար փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» և «տարածքային ընտրական հանձնաժողովներ» բառերով․
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում, համարակալվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները և նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ։»: