Գլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան: