Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)
1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության գեներալ-մայորի:
2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության գնդապետի:
3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է:
4. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է:
5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում:
6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(14-րդ հոդվածը խմբ. 19.05.14 ՀՕ-31-Ն)