Հոդված 10. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ հոդվածներով.
Հոդված 10․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ հոդվածներով.
«Հոդված 8.1. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս
1․ Ներկայացուցիչը՝
1) Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և առարկությունները.
3) կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման գործընթացը, մասնակցում է վճիռների և որոշումների կատարմանն ուղղված՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումներին.
4) կազմակերպում և իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ.
5) մասնակցում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կազմակերպած գործընթացներին: