Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ․ Օրենքի 3-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5․ Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են, կամ որոնց վարույթն սկսվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը։»։

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։