Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «կարգավիճակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի կարգավիճակից» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների և հաշտարարների թեկնածուներին.».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) ներկայացնել դիրքորոշում Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվող այն պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոնցով որպես վեճի լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով իրավասու մարմինների հետ.»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել իրավական փաստաթղթեր և օժանդակել համապատասխան միջազգային կազմակերպություններում դրանց շրջանառմանը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։