Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ․ Օրենքի 7-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8․ Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաև Եվրոպական դատարանից ստացված այլ կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը բարեկամական կարգավորման ձևով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.

3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ․

4) Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.

5) կազմակերպում է Եվրոպական դատարանի՝ առանձին գանգատի առնչությամբ կիրառած միջանկյալ միջոցի կատարման գործընթացը.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով Եվրոպական դատարանի պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան։».

2) 2-րդ մասից հանել «միայն» բառը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։