Հոդված 8.3. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս
Հոդված 8.3 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս
1․ Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ է վարում վեճի կողմի կամ նրա ներկայացուցչի հետ.
2) Հայաստանի Հանրապետության անունից կնքում է հաշտարարության կարգով վեճը լուծելու վերաբերյալ համաձայնագրեր (պայմանագրեր).
3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծման նպատակով ներգրավում է հաշտարարների կամ հաշտարարական ծառայություններ մատուցող գրասենյակների.
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հաշտարարության ընթացքում.
5) անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կնքում է հաշտության համաձայնություններ և կազմակերպում հաշտության համաձայնությունների կատարումը:»։