Հոդված 1
Հոդված 1.
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) 2-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) սույն օրենքի 4.1 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ».
բ) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
գ) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «կարող է» բառերով.
դ) 3-րդ մասի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար, կամ».
ե) 3-րդ մասի «բ» ենթակետի «է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնել» բառով: