Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 33-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «նման» բառը.
բ) 2-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, ցանկով և ձևով» բառերով.
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան:».
դ) 4-րդ կետը` «Դատարանն» բառից հետո լրացնել «ու Կենտրոնական բանկը» բառերով, իսկ «ունի» բառը փոխարինել «ունեն» բառով.
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետեր`
«5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ստուգման արդյունքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկ և դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված` լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան:
6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական.
բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում.
գ) տուգանք:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից:»: