Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում է բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների և պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների և պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը.».
բ) 1-ին կետի «ժբ» ենթակետի «վարկային պայմանագրերով» բառերը փոխարինել «ինչպես նաև բանկային կամ վարկային կազմակերպության գործունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով» բառերով.
գ) 2-րդ կետը «օրենքից» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերից և ֆինանսական առողջացման ծրագրից» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ`
«3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս, քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու, ինչպես նաև բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի նվազեցման հետևանքով ձևավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբևէ հատուցելու համար:
Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում, բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքից:»: