Հոդված 3
Հոդված 3.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ հոդվածով`
«Հոդված 4.1. ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍՊԱՌՈՒՄԸ
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով բանկն իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի հիմնական կապիտալի կեսից:»: