Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 34. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը, ներառյալ` միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավարների միջոցները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, այլ միջոցները:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է լուծարվող բանկի այն գույքի ցանկը, որը պետք է իրացվի հրապարակային սակարկությունների միջոցով:»: