Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է նախաորակավորման հայտարարության բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին գրավոր ծանուցվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։