Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի պահանջը չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածի կիրառմամբ կազմակերպվող գնման գործընթացի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը՝
1) կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր.
2) կիրառելի է նաև այն դեպքում, երբ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, և այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:»: