Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) գնման գինը.».
2) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներին վերաբերող պահանջները.».
3) 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «հայտարարությունը՝» բառից հետո լրացնել «գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,» բառերով: